Մատչելի հղումներ

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը հերքում է գրավյալ տարածքները հրի մատնելու մասին Ադրբեջանից հնչող լուրերը


Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը հերքում է գրավյալ տարածքները հրի մատնելու մասին Ադրբեջանից հնչող լուրերը
Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը հերքում է գրավյալ տարածքները հրի մատնելու մասին Ադրբեջանից հնչող լուրերը

Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը հերքում է ադրբեջանական լրատվական գործակալությունների տարածած այն լուրերը, ըստ որոնց, ՝՝հայկական ուժերը Ադրբեջանի գրավյալ Թարթարի շրջանի լայնածավալ տարածքներ մատնում են հրի՛՛։

Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թարթարի շրջանի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Իլգար Մուսաեւը տեղեկացրել է, թե իրենց կողմից իրականացվում են հրդեհները մարելու աշխատանքներ, սակայն հակառակ բոլոր ջանքերին, վտանգի տակ են հայտնվել ցորենի ավելի քան 13ՕՕ հա տարածքով դաշտեր։

Վաշիոնգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին տեղեկացրեց, որ հրդեհները սպառնում են ղարաբաղցի հողագործներին ու հիշեցրեց, որ ամառային հրդեհներ այստեղ բռնկվում են արդեն մի քանի տարի։ Նրա խոսքերով, ԼՂՀ իշխանությունները ԵԱՀԿ-ի միջոցով բազմիցս են դիմել Ադրբեջանի իշխանություններին՝ հրդեհները կասեցնելու գործում համագործակցելու առաջարկներով, ՝՝սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է որեւէ կերպ համագործակցելու հնարավորությունից՛՛։

ԼՂ-ի ներկայացուցչի խոսքերով, հրդեհների պատճառը ադրբեջանցի հողագործներն են, ովքեր իրենց բերքը հավաքելուց հետո այրում են դաշտերը, ՝՝ինչի հետեւանքով էլ կրակը տարածվում է դեպի ղարաբաղյան տարածքներ։ Ադրբեջանական կողմում բերքը հասունանում է երկու շաբաթ ավելի վաղ, քան ԼՂ-ի տարածքում եւ անհերքելի փաստ է, որ հրդեհը բռնկվում է ադրբեջանական կողմում բերքահավաքից հետո։ Որոշ դեպքերում հրդեհներն առաջանում են ադրբեջանական կողմից արձակվող լուսարձակ փամփուշտներից՛՛։

Ռոբերտ Ավետիսյանը տեղեկացրեց, որ այս պահին ԼՂՀ իշխանությունները գործադրում են ամեն ջանք՝ հրդեհների տարածումը կասեցնելու ուղղությամբ։

XS
SM
MD
LG