Մատչելի հղումներ

Նոր Զելանդիայում տեղի ունեցած երկրաշարժը զգալի վնաս է պատճառել


Նոր Զելանդիայի Քրիստչըրչ երկրորդ ամենամեծ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում մարդկային զոհեր չեն եղել, սակայն մեծ վնասներ են հասցվել քաղաքի ենթակառուցվածքին։

Շաբաթ օրը լուսադեմին Նոր Զելանդիայի Հարավային կղզում գտնվող քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Նոր Զելանդիայի երկրաշարժագետների համաձայն, երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 7,1, իսկ ԱՄՆ–ի երկրաբանական կազմակերպության համաձայն՝ 7,0 բալ։

Երկրաշարժի պատճառով, միայն երկու մարդ է ստացել լուրջ վնասվածքներ։ Նոր Զելանդիայի քաղաքացիական պաշտպանության նախարարն ասել է, որ զոհեր չլինելու առումով երկրի «բախտը բերել է»։

Օրվա ընթացքում քաղաքում դեռ շարունակվում էին մինչև 5,3 բալ ուժգնությամբ հետերկրաշարժային ցնցումները։

Նոր Զելանդիան գտնվում է Խաղաղօվիանոսյան և Ավստրալական տեկտոնիկ շերտերի սահմանին։ Տարվա ընթացքում երկրում գրանցվում է մոտ 14 հազար երկրաշարժ, որոնց հիմնական մասը կազմում են թույլ երկրաշարժերը։

XS
SM
MD
LG