Նյու Յորքում ահաբեկչական հարձակման հետաքննության շրջանակներում իրավապահ մարմինները ձերբակալել են երկու անձանց, որոնք զենք գնելու փորձ են կատարել եւ հավանաբար ունեցել Նյու Յորքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու ծրագրեր:
ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն, ձերբակալությունն իրականացվել է չորեքշաբթի ուշ երեկոյան` ոստիկանության կողմից իրականացված հատուկ մի գործողության արդյունքում:
Նյու Յորքի ոստիկանության հետախուզական ստորաբաժան համաձայն, ձերբակալվածները, որոնցից մեկը ծագումով Հյուսիսային Աֆրիկայից է, փորձել են գնել հրազեն և ձեռքի նռնակներ: