Նյու Յորք քաղաքի մոտ մեկ միլիոն աշակերտ երկուշաբթի օրը վերադարձել է դպրոց՝ «Սենդի» փոթորկի պատճառով Միացյալ Նահանգների արևելյան ափին հասցված ծանր հարվածից մեկ շաբաթ անց: Բացվել է քաղաքի 1700 դպրոցների մոտ 90 տոկոսը, սակայն փոթորկի հասցրած վնասները, ինչպես նաեւ ժամանակավոր կացարաններում բնակվելու հանգամանքը պատճառ են դարձել, որ դեռեւս փակ մնա մոտ 100 դպրոց:
Չնայած քաղաքը փորձում է վերադառնալ բնականոն կյանքի, առանց էլեկտրական հոսանքի է դեռևս մնում 1,4 միլիոն մարդ: Բացի այդ, անօթևան են մնում փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղի և ուժգին քամու հետևանքով բռնկված հրդեհների պատճառով վնասված տների հազարավոր բնակիչներ:
Նյու Յորքի քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգի կողմից ներկայացված գնահատականների համաձայն, փոթորիկը բնակության համար ոչ պիտանի է դարձրել 30-ից 40 հազար առանձնատուն: Իշխանությունների մտահոգությունն է առաջացնում անօթևան մարդկանց զգալի թիվը նաև այն պատճառով, որ Միացյալ Նահանգների արեւելքում գիշերը օդի ջերմաստիճանը կարող է զգալիորեն նվազել:
ԱՄՆ-ի հայրենիքի անվտանգության նախարար Ջենեթ Նապոլիտանոն ասել է, որ դաշնային կառավարությունը նախատեսում է ժամանակավոր կացարաններից անօթևան մնացած մարդկանց տեղափոխել ժամանակավոր բնակարաններ և հյուրանոցներ:
Նապոլիտանոյի համաձայն, ԱՄՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տեսուչները փորձում են գնահատել փոթորկի պատճառով տեղահանված հազարավոր մարդկանց կարիքները:
ԱՄՆ-ի արեւելյան ափերի մոտակայքում գտնվող տարածքներին ծանր հարված հասցրած «Սենդի» փոթորկի պատճառով զոհվել է ավելի քան 100 մարդ։ Տարերային աղետի հետևանքով երկիրը կրել է մոտ 50 միլիարդ դոլարի վնաս: