Մատչելի հղումներ

Նյու Յորքում կանցկացվի Փարաջանովի արվեստին նվիրված ցուցահանդես


Սերգեյ Փարաջանովի արվեստին նվիրված ցուցահանդես կանցկացվի Նյու Յորքում բացված ռուսական մշակույթի «Մեր ժառանգությունը» խորագրով փառատոնի շրջանակներում, որի մասնակիցները հուսով են, որ մշակույթը կնպաստի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև խաղաղ հարաբերությունների պահպանման

Նյու Յորքի հանրահայտ Ժիլբեր Ալբերտի ցուցասրահում բացվելու է խորհրդային ռեժիսոր, հայազգի Սերգեյ Փարաջանովի արվեստին նվիրված ցուցահանդես: Այն նվիրված է Արևմուտքում մեծ համբավ ունեցող կինեմատոգրաֆիստի ծննդյան 90-րդ ամյա հոբելյանին:

Սերգեյ Փարաջանովի արվեստին նվիրված ցուցահանդես կանցկացվի Նյու Յորքում կիրակի օրը բացված ռուսական մշակույթի «Մեր ժառանգությունը» խորագրով փառատոնի շրջանակներում, որի մասնակիցները հուսով են, որ մշակույթը կնպաստի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև խաղաղ հարաբերությունների պահպանման:

Ռուսական մշակույթի փառատոնը բացվել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի Եգիպտական դահլիճում: Փառատոնի մասնակիցներին բացման արարողության ընթացքում ողջունել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:

Նյու Յորքից իր գործունեությունն իրականացնող Ռուս-ամերիկյան հիմնադրամի կողմից այս տարի արդեն 12-րդ անգամ անցկացվող ամենամյա փառատոնի շրջանակներում կանցկացվեն ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ և Ռուսաստանի հետ կապված մշակութային այլ ներկայացումներ:
XS
SM
MD
LG