Շաբաթ օրը վաղ առավոտյան Նյու Յորքի մայրուղիներից մեկում տեղի ունեցած վթարի պատճառով զոհվել է 14, ծանր վնասվածքներ ստացել՝ վեց մարդ։
Ոստիկանության ներկայացուցիչների խոսքերով, ավտոբուսի վարորդը հայտնել է, թե մեքենան անկառավարելի է դարձել հետևից հարված ստանալուց հետո, որի հետևանքով ավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին գտնվող սյանը։ Անշարժ մնացած սյունը գրեթե պոկել է ավտոբուսի տանիքը։
32 ուղևորներից 13-ը զոհվել են տեղում, մեկը մահացել է հիվանդանոցում։ Մյուս ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ոստիկանությունը որոնում է ճանապարհային պատահարի պատճառ դարձած մեքենայի վարորդին։