Մատչելի հղումներ

Առևտրի համաշխարհային նոր կենտրոնը՝ Նյու Յորքի ամենաբարձր շենքը


Առևտրի համաշխարհային նոր կենտրոնը դարձել է Նյու Յորքի ամենաբարձր շենքը:

Նյու Յորքի կենտրոնական թաղամասում՝ Մանհեթենում Առևտրի համաշխարհային նոր կենտրոնի շենքի բարձրությունը կազմել է 381 մետր և գերազանցել քաղաքի խորհրդանիշներից մեկի՝ «Էմփայր Սթեյթ Բիլդինգ» անվանումը կրող երկնաքերի բարձրությունը:

Շինարարության ավարտից հետո շենքում կլինի 104 հարկ, իսկ բարձրությունը կկազմի 541 մետր կամ 1776 ոտնաչափ: «1776» թիվը ընտրվել է ազատությունը խորհրդանշելու նպատակով, քանի որ 1776 թվականին Միացյալ Նահանգները Մեծ Բրիտանիայից անկախության հռչակագիր է ընդունել:

Առևտրի համաշխարհային նոր կենտրոնի շենքը, որը հաճախ «Ազատության աշտարակ» են անվանում, կառուցվում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչական հարձակման պատճառով տապալված Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքերի տեղում:

XS
SM
MD
LG