Ամստերդամում Վան Գոգի թանգարանը ներկայացրել է գեղանկարչության հոլանդական վարպետ Վինսենթ վան Գոգի նոր հայտնաբերված նկարը:
Թանգարանը երկուշաբթի օրը տեղեկացրել է «Մայրամուտ Մոնթմաժորում» յուղաներկով կատարված բնապատկերը հայտնաբերելու մասին:
Վան Գոգի թանգարանի պաշտոնյաների համաձայն, նկարը 1908 թվականից պահվել էր նոգվեգացի կոլեկցիոներներից մեկի վերնահարկում, քանի որ, նկարը գնելուց հետո, վերջինս այն կեղծիք էր համարել:
Փորձագետների համաձայն, նկարի իսկությունը հաստատվել է պատկերի վրա հայտնաբերված տառերով, ոճով և նկարը ստեղծելու համար օգտագործված նյութերով:
Թանգարանի պաշտոնյաների համաձայն, վան Գոգի այս նկարի հայտնաբերումը «բացառիկ դեպք է»:
Վինսենթ վան Գոգի նոր հայտնաբերված նկարը հանրության ուշադրությանը թանգարանում կներկայացվի սեպտեմբերի 24-ին: