Մատչելի հղումներ

Նոր ուժգին երկրաշարժ Իտալիայում


Իտալիայի հյուսիսում տեղի է ունեցել ուժգին երկրաշարժ նույն շրջանում, որտեղ ընդամենը մեկ շաբաթ առաջ տեղի էր ունեցել մեծ ավերածությունների և պատճառը դարձած երկրաշարժը:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության հաղորդագրության համաձայն, երեքշաբթի առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի Եմիլիա-Ռոմանյա շրջանի Բոլոնյա քաղաքից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա:

Երկրաշարժի պատճառով, ըստ աղետի վայրից ստացվող հաղորդագրությունների, զոհվել է ինը մարդ: Փլուզված շենքերի փլատակների տակ հայտնվել են բազմաթիվ մարդիկ:

Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Իտալիայի հյուսիսային և կենտրոնական մասում:

Հիշեցնենք, որ Իտալիայի այս շրջանում մայիսի 20-ին տեղի էր ունեցել 6 բալ մագնիտուդով երկրաշարժ՝ դառնալով յոթ մարդու մահվան պատճառը։ Երկրաշարժից փլուզվել էին բազմաթիվ պատմական և տնտեսական կառույցներ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել էր Բոլոնիա քաղաքից 35 կիլոմետր հեռավորության՝ 5 կիլոմետր խորության վրա:

XS
SM
MD
LG