Հռոմի նոր Ֆրանցիսկոս պապը կաթոլիկ եկեղեցու առաջնորդի պաշտոնում ընտրվելուց հետո հինգշաբթի օրը կանցկացնի իր առաջին ժամերգությունը, որից առաջ կհանդիպի նախորդ պապի հետ, որն այժմ բնակվում է Հռոմի մոտակայքում գտնվող ամառային նստավայրում:
Ֆրանսցիսկոս պապն առաջին ժամերգությունը կանցկացնի Սիստինյան մատուռում: Ժամերգությանը կմասնակցեն նաև այն կարդինալները, որոնք ընտրել են Հռոմի նոր պապին:
Նախկինում Խորխե Բերոգլիո անուն կրող Հռոմի նոր պապը Լատինական Ամերիկայից ընտրված առաջին պապն է: Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Խորխե Բերոգլիոն յոթ տարի առաջ կոչ էր արել Թուրքային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի և ամբողջ մարդկության դեմ գործած ամենածանր հանցագործություն:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գովասանքի խոսքեր է ուղղել Հռոմի նոր պապի ընտրության կապակցությամբ՝ նշելով, որ Լատինական Ամերիկայի ներկայացուցչին որպես Հռոմի պապ ընտրելը վկայում է այս տարածաշրջանի ուժի և կենսունակության մասին: Նախագահ Օբաման առաջիններից մեկն է հղել իր բարեմաղթանքները Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, որին «աղքատ և խոցելի մարդկանց ջատագով» է անվանել:
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, որը կաթոլիկ է, կգլխավորի գալիք երեքշաբթի օրը Վատիկանում Հռոմի պապի երդմնակալության կայանալիք արարողությունն այցելող Միացյալ Նահանգների պատվիրակությունը:
Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերին չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Վատիկանի հետ՝ «խաղաղության և մարդասիրության միասնական արժեքների առաջընթացի ուղղությամբ»: