Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող «Apple» ընկերությունը նախատեսում է ավելացնել իր կողմից արտադրված բջջային հեռախոսների վաճառքները: Ընկերությունը ներկայացրել է երկու նոր տարբերակ՝ «iPhone» 5s և «iPhone» 5c, որոնցից վերջինն ավելի էժան է, քանի որ կորպուսն արտադրված է պլաստիկից:
Սա առաջին անգամն է, երբ «Apple» ընկերությունը ներկայացրել է «iPhone» իր հեռախոսների միաժամանակ երկու տարբերակ:
«iPhone» հեռախոսների վաճառքի առաջին օրվա ընթացքում «Apple» ընկերության, ինչպես նաև ընկերությանը միկրոչիպեր մատակարարող ընկերության բաժնետոմսերի արժեքի աճ է գրանցվել:
Ըստ վերլուծաբանների, այս հանգստյան օրերի ընթացքում ընկերության կողմից արտադրվող բջջային նոր հեռախոսների վաճառքները կգերազանցեն նույն ժամանակահատվածում նախորդ մոդելի վաճառքների ծավալները: Նրանց համաձայն, այս շաբաթ և կիրակի օրերի ընթացքում կարող է վաճառվել մոտ 6,5 միլիոն նոր «iPhone», ինչը 1,5 միլիոնով կգերազանցի «iPhone» 5-ի վաճառքները:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները բարձր են գնահատել «Apple» ընկերության «iPhone» 5s բջջային հեռախոսի մեջ ներկառուցված մատնահետքերի ընթերցման գործառույթը: «iPhone»-ի 5s մոդելում ներկայացված տեխնոլոգիան մշակել է «AuthenTec» ընկերությունը: Այս տեխնոլոգիան մոտ մեկ տարի առաջ ձեռք էր բերվել «Apple»-ի կողմից: