Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Չարենցավանի քաղաքային գրադարանի հետ համատեղ պաշտոնապես հայտարարել է Չարենցավանում Ամերիկյան անկյան բացման մասին:
Քաղաքում անցկացված միջոցառմանը, ըստ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրության, ներկա են եղել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, երկրի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը:
Չարենցավանում բացված Ամերիկյան անկյունը Հայաստանում արդեն 5-րդ Ամերիկյան անկյունն է: Հայաստանում Ամերիկյան առաջին անկյունը բացվել էր դեռևս 2005 թվականին:
Իր խոսքում դեսպան Հեֆերնը նշել է, որ Ամերիկյան անկյան միջոցով Չարենցավանի ու Կոտայքի մարզի բնակիչների համար հասանելի կդառնան բազմազան ռեսուրսներ, որոնք կնպաստեն հայ-ամերիկյան երկխոսությանն ու փոխըմբռնմանը:
Հայաստանում Ամերիկյան անկյուններ այժմ գործում են նաև Երևանում, Գյումրում, Վանաձորում և Կապանում: Անցյալ տարվա դրությամբ այդ կենտրոններ այցելուների թիվը գերազանցել է 40 հազարը:
Ամերիկյան անկյունները ամերիկյան ոճի փոքր գրադարաններ են, որ ստեղծվում են աշխարհի տարբեր երկրներում՝ փոխադարձ ընբռնումը Միացյալ Նահանգների ու տվյալ երկրի միջև խորացնելու նպատակով: ԱՄՆ –ի արտգործնախարարության ու նման գրադարաններն իրենց հարկի տակ ընդունող տեղական կազմակերպությունների համագործակցության արդյունքում այսօր աշխարհում գործում է շուրջ 470 այդպիսի կենտրոն:
Ամերիկյան անկյան ծառայություններն անվճար են ու հասանելի բոլորի համար: