Մատչելի հղումներ

Թողարկվել է 100 դոլարանոց նոր թղթադրամ


Թողարկվել է 100 դոլարանոց նոր թղթադրամ
Թողարկվել է 100 դոլարանոց նոր թղթադրամ

ԱՄՆ-ի կառավարությունը տպագրման գործընթացում տեղի ունեցած խնդիրներից հետո նախատեսում է տպել նոր նմուշի 100 դոլարանոց թղթադրամներ:

ԱՄՆ-ում թղթադրամը թողարկող Կենտրոնական բանկը նախկինում ծրագրել էր նոր նմուշի 100 դոլար անվանական արժեք ունեցող թղթադրամը թողարկել հաջորդ տարվա ընթացքում:

Թղթադրամի թողարկումը կազմում է ԱՄՆ-ում տարբեր անվանական արժեք և տեխնիկական բարդ հատկություններ ունեցող թղթադրամների թողարկման գործընթացի մասերից մեկը:

Տեխնիկական նոր հատկություններ ունեցող թղթադրամի թողարկումն իրականացվում է դրամի կեղծման դեմ պայքարելու նպատակով:

Դեռևս պարզ չէ, թե երբ է կառավարությունը շրջանառության մեջ դնելու նոր նմուշի թղթադրամը:

100 դոլարանոց նոր թղթադրամների տպագրության արժեքն ամենաբարձրն է և կազմում է 12 սենթ` մեկ թղթադրամ արտադրելու համար:

Թղթադրամի նոր նմուշը պահպանում է գոյություն ունեցող 100 դոլարանոցի տեսքը, որում պատկերված է Բենջամին Ֆրանկլինի խոշորացված դիմանկարը: Նոր թղթադրամը, սակայն, ներառում է եռաչափ պաշտպանիչ ժապավեն` առջևում գտնվող զանգի պատկերով, որն ունի գույները փոխելու հատկություն:

XS
SM
MD
LG