Մատչելի հղումներ

Նելսոն Մանդելան կրկին հիվանդանոց է տեղափոխվել


ԱՄՆ-ի նախկին արտգործնախարար Հիլարի Քլինթընն այցելել է Նելսոն Մանդելային, 6 օգոստոսի 2012թ. (արխիվային լուսանկար)

Մանդելայի մոտ կրկնվել է թոքային վարակը

Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելան այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է տեղափոխվել հիվանդանոց՝ այս անգամ թոքային վարակի պատճառով:

Երկրի պաշտոնյաների համաձայն, Մանդելան «լավ ձեռքերում» է, սակայն ռասայական խտրականության դեմ պայքարի հանրահայտ 94-ամյա գործչին հիվանդանոց տեղափոխելն անհանգստացրել է շատերին:

Հարավային Աֆրիկայի նախագահի խոսնակ ՄաքՄահարաջը հորդորել է երկրի բնակիչներին «աղոթել նախկին նախագահ Նելսոն Մանդելայի առողջության համար»:

Մանդելան ընդամենը 20 օր առաջ էր դուրս գրվել հիվանդանոցից, որտեղ նրան տրվել է «կանոնավոր բժշկական զննում»:

Նա, բացի այդ, անցյալ տարվա դեկտեմբերին 18 օր անց է կացրել հիվանդանոցում՝ բուժվելով թոքային վարակից և լեղապարկի քարերից: Դրանից առաջ Մանդելան Յոհանեսբուրգի հիվանդանոց էր ընդունվել 2011 թվականին՝ շնչուղիների սուր վարակի պատճառով:

Հարավային Աֆրիկայի նախկին նախագահի մոտ 1988 թվականին պալարախտ է հայտնաբերվել: Այս հիվանդությունը դարձել էր Մանդելայի 27-ամյա բանտարկության հետևանքներից մեկը:
XS
SM
MD
LG