Մատչելի հղումներ

Գերմանիայի ՊՆ. «ՆԱՏՕ-ն քննարկելու է Լեհաստանում տեղակայված զորախմբի հզորացումը»


Այս հարցը քննարկվելու է Բրյուսելում այս շաբաթ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների կայանալիք հանդիպման ընթացքում

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները քննարկելու են Լեհաստանում տեղակայված զորախմբի հզորացումը՝ Բրյուսելում այս շաբաթ կայանալիք հանդիպման ընթացքում:

Այս մասին կիրակի օրը տեղեկացրել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը:

Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակի համաձայն՝ դեռևս որոշված չէ, թե արդյոք ՆԱՏՕ-ն կուժեղացնի Լեհաստանի Շեցին քաղաքում տեղակայված «Հյուսիսարևելյան բազմազգ կորպուսը»:

Լեհաստանի պաշտպանության նախարարն այս տարվա ապրիլին ասել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Ղրիմի թերակղզում իրականացված ռազմական միջամտությունն ապացուցել է, որ ՆԱՏՕ-ի համար կենսական անհրաժեշտություն է ներկայացնում Արևելյան Եվրոպայում դաշինքի զինծառայողների զգալի թվի տեղակայումը և Ռուսաստանի կողմից այդ կապակցությամբ հնարավոր առարկումները անտեսումը:

Ռուսաստանը պնդում է սակայն, որ իր սահմանների մոտակայքում ՆԱՏՕ-ի զգալի թվով զինծառայողների տեղակայումը խախտում է Մոսկվայի և դաշինքի միջև 1997 թվականին կնքված Հիմնարար ակտը:
XS
SM
MD
LG