Աֆղանստանի հարավային Հելմանդ նահանգում ՆԱՏՕ-ի հարվածի պատճառով զոհվել է քաղաքացիական 14 անձ, որոնցից բոլորը եղել են կանայք և երեխաներ։
Հարձակման պատճառով վնասվածքներ է ստացել վեց մարդ։
ՆԱՏՕ-ի խոսնակի համաձայն, դեպքի վայր ուկարկվելու է գնահատման համատեղ խումբ, և դաշինքն ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակի։
Օտարերկրյա զինուժի գործողությունների պատճառով քաղաքացիական անձանց պատահական զոհերը Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի և Արևմուտքի պետությունների պաշտոնատար անձանց միջև տարաձայնությունների հիմնական պատճառն են։