Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն չի նախատեսում միջամտել Լիբիայում ստեղծված իրավիճակին


ՆԱՏՕ-ն չի նախատեսում միջամտել Լիբիայում ստեղծված իրավիճակին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համաձայն, դաշինքը չի ծրագրում միջամտել Լիբիայում տեղի ունեցող խռովություններին:

Ռասմուսենը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, որ դաշինքը միջամտություն կատարելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել, և հավելել, որ ՆԱՏՕ-ի ցանկացած գործողության հիմքում պետք է ընկած լինի ՄԱԿ-ի թույլտվությունը:

Ռասմուսենի համաձայն, Լիբիայում ստեղծված իրավիճակը վտանգ չի ներկայացնում ՆԱՏՕ-ի կամ կազմակերպության որևէ դաշնակցի համար, սակայն ավելացրել է, որ բազմաթիվ փախստականների ներհոսքը կարող է ճգնաժամի պատճառ դառնալ:

Եվրամիությունն արդեն իսկ կայացրել է Լիբիայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին որոշում: ԱՄՆ-ը նույնպես նախատեսում է նմանատիպ միջոցառումներ կիրառել այս երկրի նկատմամբ, սակայն ո՛չ Եվրամիությունը, ո՛չ Միացյալ Նահանգները պաշտոնապես հանդես չեն եկել ուժ գործադրելու մասին առաջարկով:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, թե Լիբիայում տեղի ունեցող բռնություններն ու արյունահեղությունը «զայրացնող և անընդունելի» են: Օբամայի համաձայն, կարևոր է, որ աշխարհի բոլոր պետությունները միասնական կարծիք արտահայտեն ստեղծված իրավիճակի մասին:

XS
SM
MD
LG