Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդները հստակեցրել են Աֆղանստանում անցման ծրագրերը


ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովին մասնակցող դաշինքի անդամ պետությունների ղեկավարները հստակեցրել են Աֆղանստանում «անհետադարձ անցաման» ծրագրերը:

Երկուշաբթի օրը՝ գագաթաժողովի ավարտական օրվա վերջին ընդունված հռչակագիրը կոչ է անում միջազգային հանրությանը ստանձնել Աֆղանստանի անվտանգության ուժերին երկարաժամկետ օգնություն տրամադրելու պարտականություն՝ նշելով, որ ֆինանսավորման տրամադրումը ղեկավարվելու է թափանցիկության, հաշվետվողականության և կաշառակերության միջոցառումներ ձեռնարկելու սկզբունքներով:

Փաստաթղթով վավերացվել է ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանի անվտանգության ուժերին մինչև 2013 թվականի կեսը ռազմական բոլոր գործողությունների փոխանցումը և մինչև 2014 թվականը դաշինքի ռազմական ստորաբաժանումների հիմնական մասի դուրսբերման ավարտը: Փաստաթղթում նշվել է նաև, որ չնայած ՆԱՏՕ-ն կպահպանի Աֆղանստանում իր ուժերի զգալի ներկայությունը նույնիսկ 2014 թվականից հետո, սակայն չի մասնակցի մարտական գործողությունների:

ՆԱՏՕ-ի հիմնական նպատակն էր՝ ստանալ հուսալի երաշխիքներ, որպեսզի Աֆղանստանում, ըստ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, «պահպանվի մեծ ջանքերի շնորհիվ ձեռք բերված առաջընթացը:

Նախագահ Օբաման խոստացել է նաև, որ միջազգային հանրությունը միայնակ չի թողնի Աֆղանստանին՝ երկրում անվտանգությունն ապահովելու գործում:

«Աֆղանստանի ժողովուրդը պաշտպանելու է իր անվտանգությունը, սակայն այս գործում միայնակ չի լինի», - ասել է նախագահ Օբաման:

XS
SM
MD
LG