Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն քննարկում է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու խնդիրը


ՆԱՏՕ-ն քննարկում է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու խնդիրը
ՆԱՏՕ-ն քննարկում է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու խնդիրը

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները Բրյուսելում հինգշաբթի օրն անց են կացնում հանդիպում, որը նվիրված է Աֆղանստանում դաշինքի ռազմավարությունում հնարավոր փոփոխությունների, ներառյալ մարտական գործողությունների նախատեսվածից վաղ ավարտելու հնարավորությանը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հանդես են եկել Աֆղանստանում կոալիցիայի մարտական առաքելությունը 2013 թվականին ավարտելու և 2014 թվականի ընթացքում Աֆղանստանի զինված ուժերի մասնագիտական պատրաստվածության բարձրացման և խորհրդատվական աշխատանքներ իրականացնելու առաջարկությամբ:

Բրյուսելում հինգշաբթի օրն անցկացվող ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում քննարկվում են նաև այս տարվա մայիս ամսին Չիկագո քաղաքում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ընդլայնված կազմով հանդիպմանը նախապատրաստվելու հետ կապված խնդիրները:

Աֆղանստանում կոալիցիայի մարտական առաքելությունը 2013 թվականին ավարտելու մասին հայտարարությամբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հանդես է եկել չորեքշաբթի օրը Բրյուսել կատարված իր ուղևորության ժամանակ լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում: Պանետան հույս է հայտնել, որ 2013 թվականի կեսից մինչև այդ տարվա ավարտը հնարավոր կլինի իրականացնել անցումը մարտական առաքելությունից դեպի վերապատրաստություն տրամադրելու և խորհրդատվական առաքելությունը:

Լեոն Պանետան 2013 թվականն անվանել է Աֆղանստանի անվտանգության ուժերի վերահսկողության տակ երկրի մնացած մասերի փոխանցման համար վճռորոշ տարի:

Պաշտպանության նախարարի համաձայն, դեռևս որևէ որոշում չի կայացվել մարտական առաքելության ավարտից հետո Աֆղանստանում մնացող ամերիկյան զինծառայողների թվի վերաբերյալ:

XS
SM
MD
LG