Մատչելի հղումներ

Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատարը զգուշացրել է Մերձդնեստրին Ռուսատանի կողմից ներկայացվող վտանգի մասին


Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարն անհանգստություն է արտահայտել այն հանգամանքով, որ Ղրիմը բռնակցելուց հետո Մոսկվան կարող է ծանրութեթև անել դեպի Մոլդովայի հիմնականում ռուսախոս բնակչություն Մերձդնեստր շարժվելու հնարավորությունը

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը կիրակի օրն ասել է, որ Ուկրաինայի արևելյան սահմանների մոտակայքում Ռուսաստանը ռազմական հզոր ուժ է կուտակել:

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը, բացի այդ, անհանգստություն է արտահայտել այն հանգամանքով, որ Ղրիմը բռնակցելուց հետո Մոսկվան կարող է ծանրութեթև անել դեպի Մոլդովայի հիմնականում ռուսախոս բնակչություն Մերձդնեստր շարժվելու հնարավորությունը:

«Ուկրաինայի արևելյան սահմանների մոտակայքում կուտակված է Ռուսաստանի զինված ուժերի բավարար քանակություն՝ դեպի Մերձդնեստր շարժվելու մասին որոշում կայացնելու դեպքում այն իրագործելու համար, և դա շատ մեծ անհանգստություն է առաջացնում», - ասել է գեներալ Բրիդլավը:

Հանդես գալով կիրակի օրը Մարշալի հիմնադրամի գերմանական բաժանմունքում անցկացված միջոցառման ընթացքում՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավն ասել է նաև, թե «Ուկրաինայի սահմանի մոտակայքում այժմ կուտակված են Ռուսաստանի չափազանց մեծ քանակությամբ ուժեր, որոնց մարտական պատրաստվածությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա»:
XS
SM
MD
LG