Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն համաձայնվել է դադարեցնել օդային հարվածները Աֆղանստանի բնակելի տարածքներում


ՆԱՏՕ-ի պաշտոնյաները հայտնել են այն մասին, որ դաշինքը համաձայնվել է սահմանափակել Աֆղանստանում հարձակումների իրականացումը բնակելի տարածքներում այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ երկրի արևմտյան մասում հարձակումներից մեկի զոհ է գնացել քաղաքացիական 18 անձ:

Դաշինքի պաշտոնյաները հայտնել են, որ զինծառայողները շարունակելու են իրականացնել բնակելի տարածքում թաքնվող զինյալների դեմ ուղղված գործողություններ, սակայն «քաղաքացիական անձանց ներկայության հնարավորության դեպքում, այլ միջոցների առկայության պայմաններում, օդով առաքվող ռումբեր չեն կիրառվի»:

Այս հաղորդագրությամբ դաշինքը հանդես է եկել այն բանից հետո, երբ մեկ օր առաջ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենը, Լոգար նահանգում իրականացված և զոհերի պատճառը դարձած հարձակմանը նվիրված հանդիպման ժամանակ խոստացել է իրեն դադարեցնել օդային հարվածները բնակելի վայրերի ուղղությամբ:

XS
SM
MD
LG