Մատչելի հղումներ

ՆԱՍԱ-ի տիեզերական աստղադիտակը կատարում է նոր հայտնագործություններ


Տիեզերքի հետազոտությունների ամերիկյան գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն տեղեկացնում է, որ դեկտեմբեր ամսին երկրի ուղեծիր ուղարկված տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է մինչ այժմ անհայտ 25 հազար աստերոիդ։

WISE անվանումը կրող աստղադիտակը շաբաթ օրն ավարտեց երկնքի լիակատար նկարահանման առաքելության առաջին մասը, եւ այժմ սկսել է նկարահանումների երկրորդ փուլը։

ՆԱՍԱ-ն տեղեկացնում է, որ այս աստղադիտակն արդեն հայտնաբերել է 15 նոր գիսաստղ, ինչպես նաեւ մի քանի հարյուր թզուկ աստղեր, որոնք իրենց ծավալներով մեծ են սովորական մոլորակներից, սակայն փոքր՝ աստղերից։
Աստղադիտակաը նկարահանել է նաեւ մի գալակտիկա, որը մեզնից գտնվում է 1Օ միլիարդ լուսատարի հեռավորության վրա։ Այն, ըստ գիտնականների, կազմվել է երկու այլ գալակտիկաների բախման արդյունքում։

WISE-ը, որն արժե 32 միլիոն դոլար, ուղեծրում է պտտվում երկրից 5ՕՕ կմ բարձրության վրա եւ լուսանկարում երկինքը յուրաքանչյուր 11 վարյրկյանը մեկ։

XS
SM
MD
LG