Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի օրը մեկնարկել է իր այցելությունը Նյու-Յորք:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը, ըստ Հայաստանի արտգործնախարարության կողմից տարածած մամուլի հաղորդագրության, հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Հանդիպման օրակարգում էր, ըստ հաղորդագրության, Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացին հասցված վնասը և ստեղծված իրավիճակի հաղթահարման, բանակցությունների ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակումը:
Համանախագահներն ընդգծեցին իրենց երկրների սկզբունքային դիրքորոշումը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է անցկացրել նաև ԱՄՆ-ի արտգործնախարարի փոխտեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ, որի ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
«Նախարար Նալբանդյանն ու արտգործնախարարի տեղակալ Գորդոնը հանգամանալից զրույց ունեցան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում մարդասպան Սաֆարովին ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց միջազգային հանրության միահամուռ դատապարտող հասցեագրված արձագանքը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության կողմից տարածված հաղորդագրությունում: