Մատչելի հղումներ

Հիլարի Քլինթընը հանդիպել է Էդվարդ Նալբանդյանի հետ


Հիլարի Քլինթընը հանդիպել է Էդվարդ Նալբանդյանի հետ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 19-ին ժամանել է Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ-ի արտգործնախարարությունում կայացել է իր հանդիպումը ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի հետ։

Հանդիպումից առաջ բացման խոսքում ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընն ասաց, որ բազմիցս հանդիպել է նախարար Նալբանդյանի հետ և կրկին սիրով ողջունում է նրան ԱՄՆ-ի արտգործնախարարությունում։

Քլինթընը նշեց, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանն ունեն բազմաթիվ կապես և հարաբերություններ, որոնք քաղաքականից վերածվել են բարեկամականների։

«Մեր առջև ծառացած են բազում կարևորագույն խնդիրներ, և մենք շարունակելու ենք նախկինում սկսված կարևոր երկխոսությունը», - նշեց ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը՝ ողջունելով Էդվարդ Նալբանդյանին։

Իր կողմից Հայսաստանի արտգործնախարարն ասաց, որ երկկողմ հանդիպումների հաճախությունը վկայում է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման և ամրապնդման հանձնառության առկայության մասին։

«Համատեղ ջանքերի գործադրման շնորհիվ անցյալ տարիների ընթացքում երկկողմանի հարաբերությունները բարձրացել են որակական նոր մակարդակի», – շեշտեց նախարար Նալբանդյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ի արտգործնախարարին իր ունեցած ներդրման, գործադրած ջանքերի և ներգրավման համար։

«Համոզված եմ, որ այս հանդիպումը ընձեռելու է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև բարեկամական գործընկերության ամրապնդման ևս մեկ հնարավորություն», - նշեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ եզրափակելով ողջույնի իր խոսքը։

XS
SM
MD
LG