Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ-ի արտգործնախարարի փոխտեղակալին


Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ-ի արտգործնախարարի փոխտեղակալին
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ-ի արտգործնախարարի փոխտեղակալին

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 13-ին ընդունել է ԱՄՆ-ի արտգործնախարարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիային:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ձևավորված ջերմ ու գործընկերային հարաբերությունների մասին վկայում են հաճախակի դարձած հայ-ամերիկյան փոխայցելությունները, քննարկվող հարցերի լայն շրջանակը և բովանդակությունը:

Հանդիպման ընթացքում Նալբանդյանն ու Մելիան անդրադարձել են ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող ջանքերին, այդ ուղղությամբ արձանագրված դրական առաջընթացին և հետագա քայլերին:

Հայաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ-ի արտգործնախարարի փոխտեղակալը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր:

XS
SM
MD
LG