Մատչելի հղումներ

«Ժամանակն է եկել ԱՄՆ-ի հետ հաշիվները մաքրելու». Հյուսիսային Կորեա


Հյուսիսային Կորեայի ղեկավարը երկրի հրթիռային ուժերը Միացյալ Նահանգները խոցելու պատրաստականության մասին հրաման է արձակել

Հյուսիսային Կորեայի իշխանությունների հայտարարության համաձայն, այն երկրի ղեկավարը երկրի հրթիռային ուժերը Միացյալ Նահանգները խոցելու պատրաստականության մասին հրաման է արձակել:

Հարավային Կորեայի «Յոնհափ» լրատվական գործակալության համաձայն, երկրի զինված ուժերի աղբյուրները հայտնել են, թե «Հյուսիսային Կորեայի հրթիռային ուժերի արձակման հրապարակների մոտ ակտիվությունը բարձրացել է այս երկրի առաջնորդ Քիմ Ջոնգ Ունի կողմից արված այն հայտարարությունից հետո, որի համաձայն ժամանակն է եկել ԱՄՆ-ի իմպերիալիստների հետ հաշիվները մաքրելու»:

Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը հաղորդել է սակայն, թե այն դեռևս չի կարող հաստատել Հյուսիսային Կորեայի գործողության միջին և մեծ շառավիղ ունեցող հրթիռների արձակման հրապարակների մոտակայքում ակտիվության բարձրացման մասին հաղորդագրությունները:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության խոսնակի համաձայն, այս հայտարարությունը Հյուսիսային Կորեայի քարոզչական հերթական վարժություն է:
XS
SM
MD
LG