Եգիպտոսի «Մահմեդական եղբայրությունը» երեքշաբթի օրը հորդորել է անցկացնել բողոքի նոր ցույցեր:
«Մահմեդական եղբայրությունը» և Եգիպտոսի զինված ուժերն այս ընթացքում միմյանց մեղադրում են նախօրեին 51 զոհի պատճառը դարձած բռնությունները հրահրելու մեջ: Խմբավորման համաձայն, զինված ուժերը որևէ պատճառ չունեին Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Մորսիի կողմնակիցների ուղղությամբ կրակ բացելու համար, մինչդեռ զինված ուժերի տեղեկությունների համար կրակը բացվել էր՝ ի պատասխան Կահիրեում գտնվող ռազմակայաններից մեկի ուղղությամբ հրազենի կիրառմամբ իրականացված հարձակման:
Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը կոչ է արել երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել և իրականացնել տեղի ունեցած բռնությունների անկախ հետաքննություն: Երկրի ժամանակավոր նախագահը բացի դրանից արձակել է հրամանագիր, որի համաձայն հինգ ամսից Եգիպտոսում կանցկացվի հանրաքվե, որի ընթացքում քվեարկության կդրվի երկրի սահմանադրության մեջ փոփոխությունների իրականացման հարցը: Հանրաքվեի անցկացումից երկու ամիս անց Եգիպտոսում նախատեսվում է անցկացնել խորհրդարանական ընտրություններ, իսկ խորհրդարանը ձևավորումից հետո կնշանակվի նախագահական նոր ընտրությունների անցկացման օրը:
ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակը, անդրադառնալով Եգիպտոսում ստեղծված իրավիճակին, ասել է , թե Միացյալ Նահանգները մտահոգված է երկրում բռնությունների սաստկացման հանգամանքով և «քաղաքական բևեռացման վտանգավոր աստիճանով»՝ հավելելով, որ Եգիպտոսին օժանդակության տրամադրման դադարեցումը չի բխում Վաշինգտոնի շահերից:
Եգիպտոսի զինված ուժերն անցյալ շաբաթ պաշտոնանկ են արել երկրի նախագահ Մորսիին և դադարեցրել սահմանադրության գործողությունը՝ հետևելով Մորսիի կառավարման դեմ անցկացված զանգվածային ցույցերի: Ըստ զինված ուժերի հրամանատարության, այս քայլն անհրաժեշտ էր՝ ի կատար ածելու համար Մորսիի պաշտոնաթողությունը պահանջող միլիոնավոր մարդկանց կամքը: «Մահմեդական եղբայրությունը» սակայն «ռազմական հեղաշրջում» է անվանել զինված ուժերի կողմից ձեռնարկված գործողությունները: