Ռուսաստանի իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն Մոսկվան հարգում է Ուկրաինայի արևելյան մարզերում ինքնավարության հարցով անցկացված հանրաքվեն:
Մոսկվան, բացի այդ, հորդորել է, որպեսզի հանրաքվեի արդյունքները կյանքի կոչվեն Կիևի և անջատողականների առաջնորդների միջև երկխոսության միջոցով:
«Մոսկվան հարգում է Դոնեցկում և Լուգանսկում ժողովրդի կամարտահայտությունը», - ասված է Կրեմլի կողմից երկուշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ուկրաինայում ծավալված ճգնաժամի կարգավորման շուրջ միջազգային նոր բանակցությունների անցկացումն այժմ անհեռանկարային է:
Բանակցությունների փոխարեն, ըստ արտգործնախարար Լավրովի, անհրաժեշտ է հասնել ներպետական հակամարտության բոլոր մասնակիցների, մասնավորապես՝ Կիևի իշխանությունների և Ուկրաինայի արևելյան մարզերի առաջնորդների միջև ուղիղ բանակցությունների անցկացման:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տւորչինովն ավելի վաղ «որևէ հիմքեր չունեցող քարոզչական կեղծիք» է անվանել Ուկրաինայի արևելյան շրջաններում ռուսաստանամետ անջատողականների կողմից անցկացված հանրաքվեն:
Հանդես գալով երկուշաբթի օրը Ուկրաինայի խորհրդարանի առջև՝ Տուրչինովն ասել է, որ «հանրաքվեները ոչ այլ ինչ էին, քան քարոզչություն՝ քողարկելու համար սպանությունները, բռնություններն ու լուրջ այլ հանցագործությունները»:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարն այնուամենայնիվ նշել է, որ ցանկանում է շարունակել երկխոսությունը Ուկրաինայի արևելքում «նրանց հետ, ում ձեռքերն արյունոտ չեն, և ովքեր պատրաստ են պաշտպանելու իրենց նպատակներն օրինական միջոցով»: