Մատչելի հղումներ

Մոսկվայի դատարանը օրինական է համարել «Փուսի Ռայըթ»-ի դատավճիռը


Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահ Օլգա Եգորովան առոչինչ է համարել վերահսկողական բողոքում փաստաբանի կողմից ներկայացված հիմնավորումները

Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է համարել «Փուսի Ռայըթ» փանք-խմբի մասնակիցներ Ալյոխինայի և Տոլոկոննիյովայի դատավճիռը:

«Չի հայտնաբերվել քրեական դատավարության մասին օրենքի նորմերի որևէ խախտում ինչպես նախնական հետաքննության, այնպես էլ գործի դատաքննության ընթացքում, որոնք կարող են հանգեցնել արդեն իսկ կայացված դատավճիռների կասեցման կամ փոփոխության», - ասված է Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահ Օլգա Եգորովայի կողմից Ալյոխինայի և Տոլոկոննիկովայի դատապաշտպանին հասցեագրված նամակներում, որոնք տեղադրված են դատարանի կայքէջում:

Նամակներում դատավորը նշվում է նաև, որ դատապաշտպանի կողմից բերված հիմքերը ստուգվել են և ճշմարտորեն առոչինչ են համարվել, իսկ պատիժը սահմանված է՝ հաշվի առնելով օրենքի պահանջները, ինչպես նաև արարքի բնույթի և հասարակության համար ներկայացվող վտանգի աստիճանը:

«Փուսի Ռայըթ» փանք-խմբի երեք մասնակիցներ՝ Ալյոխինան, Տոլոկոննիկովան և Եկատերինա Սամուցևիչը, ազատազրկման էին դատապարվել անցյալ տարվա օգոստոսի 17-ին՝ կրոնական հողի վրա կատարված խուլիգանական գործողությունների մեջ մեղավոր ճանաչվելուց հետո: Երեք կանայք ձերբակալվել էին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Քրիստոս Ամենափրկչի տաճարի խորանի վրա 2012 թվականի փետրվարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատող բողոքով-ներկայացումով հանդես գալուց հետո:

«Փուսի Ռայըթ»-ի բողոք-ներկայացման ձայնագրությունը տեղադրվել էր համացանցում և արժանացել հասարակության մեծ արձագանքի:
XS
SM
MD
LG