Մատչելի հղումներ

Տասնյակ հազարավոր մահմեդականներ աղոթում են մոսկովյան սառնամանիքի պայմաններում


Տասնյակ հազարավոր մահմեդականներ աղոթում են մոսկովյան սառնամանիքի պայմաններում
Տասնյակ հազարավոր մահմեդականներ աղոթում են մոսկովյան սառնամանիքի պայմաններում

Մոսկվայում կիրակի օրը տասնյակ հազարավոր մահմեդականներ ուժեղ սառնամանիքի տակ ցուցադրաբար անց էին կացնում զանգվածային աղոթք՝ նշելով մահմեդական Էյդ ալ-Ադհայի տոնը։

Ըստ հաշվարկների, Ռուսաստանում այսօր ապրում եւ աշխատում է 2-ից մինչեւ 5 միլիոն մահմեդական։ Մոսվայում գործում է մահմեդական մի քանի մզկիթ։

Մոսկվայի ոստիկանության մոտավոր տվյալներով, փողոցներում ծնկաչոք եւ ուս ուսի աղոթք է արել 17Օ հազար մահմեդական, այդ թվում 8Օ հազար հոգի՝ այն հատվածում, որտեղ վերջերս քանդվեց 1ՕՕ տարվա հնությամբ մահմեդական մի տաճար, տեղում նորը կառուցելու համար։

Կիրակի օրվա աղոթքին զրոյից 8 աստիճան ցածր ցրտի պայմաններում մասնակցում էին հիմնականում միջինասիական երկրներից այստեղ ժամանած ու ժամանակավոր բնակություն հաստատած մահմեդականները։

XS
SM
MD
LG