Մատչելի հղումներ

«Moody’s»-ը կնվազեցնի «Barclays» բանկի վարկանիշային հեռանկարը


«Barclays» բանկի նախկին գործադիր տնօրեն Բոբ Դայմոնդ (արխիվային լուսանկար)
«Barclays» բանկի նախկին գործադիր տնօրեն Բոբ Դայմոնդ (արխիվային լուսանկար)

Բանկը կարգավորող մարմինների կողմից տուգանվել է ավելի քան 400 միլիոն դոլարով՝ փոխառությունների արժեքի վերաբերյալ սխալ տվյալներ ներկայացնելու համար

«Moody’s» վարկանիշային ծառայությունը նախատեսում է նվազեցնել Մեծ Բրիտանիայի «Barclays» բանկի վարկային վարկանիշը՝ հիմք ընդունելով վերջերս բանկի նախագահի և բարձր պաշտոններ զբաղեցնող երկու ղեկավարի պաշտոնաթողության պատճառը դարձած սկանդալային իրադարձությունները:

Վարկանիշային գործակալությունը հինգշաբթի օրը փոփոխության է ենթարկել բանկի ֆինանսական կայունության կանխատեսումը՝ «կայունից» նվազեցնելով այն մինչև «բացասական»:
«Moody’s»-ի համաձայն, որոշման հիմքում ընկած է բանկի գործադիր տնօրեն Բոբ Դայմոնդի և բանկում բարձրագույն պաշտոններ զբաղեցնող երկու այլ պաշտոնյայի պաշտոնաթողությունը և բանկի ղեկավարների նոր թիմի նկատմամբ առկա անվստահությունը:

Բրիտականան «Barclays» բանկը Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կարգավորող մարմինների կողմից տուգանվել է ավելի քան 400 միլիոն դոլարով ՝ փոխառությունների արժեքի վերաբերյալ սխալ տվյալներ ներկայացնելու համար:
XS
SM
MD
LG