Ֆրիդայվինգ (ազատ ոճի ջրասուզում) մարզաձևի աշխարհի բազմակի չեմպիոն, ռուսաստանցի Նատալիա Մոլչանովան կիրակի կորել է և կասկածներ կան, որ նա մահացել է:
53 ամյա չեմպիոնուհին, ջրասուզվելով Ֆորմենտերա կղզու ափերի մոտակայքում, որը իսպանական Իբիցա կղզու հարևանությամբ է գտնվում: Սակայն այս անգամ նրան չի հաջողվել ջրի երես դուրս գալ:
Նրան փնտրելու բոլոր ջանքերը ապարդյուն են ավարտվել, կարծիք կա, որ նա ստորջրյա ուժեղ հոսանքների զոհ է դարձել: Ստորջյա ռոբոտ, ուղղաթիռ նավակ ու լողորդներ են ներգրավվել Մոլչանովայի հայտնաբերման ու փրկարարական աշխատանքներում, սակայն՝ ապարդյուն:
Ազատ ոճի ջրասուզման սպորտաձևի մեկնաբան ու Մոլչանովայի 12 տարվա ընկեր Սթիֆեն Ուիլանը նշեց, որ դա չափազանց ահավոր ու ցնցող նորություն էր:
Ըստ ընտանիքի ու ջրասուզակների համաշխարհային ասոցիացիայի համատեղ հայտարարության՝ նա դառել էր ամենահայտնի առաջնակարգ ջրասուզակը աշխարհում, 41 համաշխարհային ռեկորդներով:
Նատալիան ժրաջան մարզվում էր, նա ուներ իննը րոպե ջրի տակ շնչառությունը պահելու ունակություն: Օգտվելով միայն լողաթաթերից՝ նա կարող էր ջրասուզվել ավելի քան 101 մետրի վրա և 234 մետր լողալ այդպես:
Նա նաև ազատ ոճի ջրասուզման Ռուսաստանի կազմակերպության հիմնադիրն ու նախագահն էր և ստեղծել էր աշխարհի ձրասուզման ամենակարկառուն դպրոցներից մեկը:
Նրա ընտանիքի խոսքերով, շունչը պահելով սուզվելու սպորտաձև հանդիսացող ազատ ոճի ջրասուզման նկատմամբ սերը, նրան այնքան խորն էր կլանել, որ նա անգամ իր կյանքը նվիրեց այդ կրքին: Նա առաջնակարգ ջրասուզակ էր, սակայն թողեց սպորտը ընտանիք ստեղծելու նպատակով՝ շարունակելով ջրասուզվել հաջորդող գրեթե 20 տարին: