Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի մեղադրողը նախատեսում է Մլադիչի գործով երկու դատավարություն անցկացնել


Բոսնիացի սերբերի ռազմական նախկին ղեկավար Ռադկո Մլադիչ

ՄԱԿ-ի մեղադրողները նախատեսում են բոսնիացի սերբերի ռազմական նախկին ղեկավար Ռադկո Մլադիչի նկատմամբ երկու առանձին դատավարություն անցկացնել` պատերազմի հանցագործություններ կատարած կասկածյալի գործով վճիռների կայացումն ապահովելու նպատակով:

Նախկին Հարավսլավիայի գործերով ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազի համաձայն, ինքը նախատեսում է նախ անցկացնել 1995 թվականին Սրեբրենիցայի սպանդին, որի ընթացքում սպանվել է 8 հազար մահմեդական տղամարդ և տղա, Մլադիչի ունեցած մասնակցության գործով դատավարությունը:

Այս դատավարության ավարտից հետո Մլադիչը դատարանի առջև կկանգնի իրենց ներկայացվող այլ մեղադրանքներով, ներառյալ Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյի 44 ամիս տևած 10 հազար մարդու մահվան պատճառը դարձած շրջափակման վերաբերյալ մեղադրանքները:

ՄԱԿ-ի մեղադրողը չորեքշաբթի օրը անհանգստություն է արտահայտել, որ մինչև բոլոր մեղադրանքները քննող դատավարության ավարտը Մլադիչի առողջական վիճակը կարող է զգալիորեն վատթարանալ:

Հիշեցնենք, որ 16 տարվա ընթացքում արդարադատությունից խուսափող Մլադիչը ձերբակալվել է Սերբիայում մայիս ամսվա վերջին: Դատավարությանն առաջին անգամ ելույթ ունենալու ժամանակ Մլադիչն իրեն որպես «ծանր հիվանդ» է նկարագրել:

Մլադիչը հունիս ամսվա սկզբին հեռացվել է նիստերի դահլիճից, երբ դատավորի կողմից ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրականն ընթերցելու ժամանակ նախկին գեներալը կողքի էր նետել իր ականջակալը և սկսել էր բղավել: Մլադիչին դատարանի նիստերի դահլիճից հեռացնելուց հետո հայտարարված կարճ ընդմիջումից դատավորները վերադարձել էին և, առանց մեղադրյալի ներկայության, իր անունից բոլոր մեղադրանքներով հանդես էին եկել իրեն մեղավոր չճանաչելու մասին հայտարարությամբ:

Մլադիչի գործով դատարանի կողմից իրեն նշանակված դատապաշտպանը, որի հետ նախկին գեներալը հրաժարվել էր հաղորդակցվել, դիմել էր դատարանին հրաժարական ներկայացնելու խնդրանքով, սակայն դատավորները մերժել էին այդ դիմումը և խնդրել դատապաշտպանին տեղեկացնել Մլադիչին իր փոխարեն մեղավոր չճանաչելու մասին հայտարարությամբ հանդես գալու մասին:

XS
SM
MD
LG