Մատչելի հղումներ

Մլադիչը կանգնել է Հաագայի դատարանի առջև


Մլադիչը կանգնել է Հաագայի դատարանի առջև

Բոսնիացի սերբերի ռազմական նախկին ղեկավար Ռատկո Մլադիչն ուրբաթ օրն առաջին անգամ կանգնել է Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային դատարանի առջև։

Մլադիչն ասել է, թե դեռևս չի ընթերցել իր դեմ ներկայացված մեղադրականը, և թե իրեն «մի փոքր շատ ժամանակ է պահանջվում» մեղադրանքների շուրջ մտածելու համար։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել ցմահ բանտարկության։

Նա հրաժարվել է իր դեմ ներկայացված պատերազմի և մարդկության դեմ հանցագործությունների 11 մեղադրանքների, ներառյալ ցեղասպանություն իրականացման մեղադրանքների, վերաբերյալ դատարանին որևէ բացատրություն ներկայացնելուց։ Մլադիչին, որը դատարանի առջև ներկայացել է որպես գեներալ Ռատկո Մլադիչ, թույլատրվել է դատարանին բացատրության ներկայացումը հետաձգել 30 օրով, կամ թույլ տալ դատարանին իր անունից ներկայացված մեղադրանքներով իրեն մեղավոր չճանաչել։

Մլադիչը մեղադրվում է 1995 թվականին Սրեբրենիցայում մահմեդական 8 000 տղամարդկանց և տղաների ջարդի մեջ, որը Երկրորդ համաշխարհայինի ժամանակից Եվրոպայում իրականացված զանգվածային ամենամեծ սպանությունն էր, ինչպես նաև Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյի 44 ամիս տևած պաշարման մեջ, որի ընթացքում զոհվել է 10 000 մարդ։

Մլադիչը Հաագա է տեղափոխվել երեքշաբթի օրը՝ Սերբիայում անցյալ շաբաթ ձերբակալվելուց հետո։

XS
SM
MD
LG