Մատչելի հղումներ

Միթ Ռոմնին ընդունել է պարտությունը


Նախագահի հանրապետական թեկնածուն ասել է, որ եկել է միջկուսակցական վեճերը կողքի դնելու և հանուն երկրի բարեկեցության համատեղ աշխատելու ժամանակը

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին ընդունել է ընտրություններում իր պարտության փաստը:

Մասաչուսեթսի նախկին նահանգապետն իր կողմնակիցներին ուղղված հասցեում ասել է, որ «կաղոթի» երկիրը ղեկավարելու գործում նախագահ Բարաք Օբամայի կողմից հաջողության հասնելու համար:

Ռոմնին շնորհակալություն է հայտնել իր թիմակից, փոխնախագահի պաշտոնի հավակնորդ Փոլ Ռայանին՝ ասելով, որ Վիսկոնսին նահանգը ներկայացնող կոնգրեսականին մեծ ապագա է սպասում հանրապետական կուսակցության շարքերում:

Նախագահի հանրապետական թեկնածուն իր խոսքում ասել է նաև, որ եկել է միջկուսակցական վեճերը կողքի դնելու և հանուն երկրի բարեկեցության համատեղ աշխատելու ժամանակը:
XS
SM
MD
LG