ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգից Նինա Դավուլուրին դարձել է Նյու Ջերսին նահանգի Ատլանտիք Սիթի քաղաքում անցկացված «Միսս Ամերիկա–2014» մրցույթի հաղթողը՝ դառնալով այս տիտղոսը նվաճած ծագումով հնդկացի առաջին կինը:
Նյու Յորք նահանգի Սիրաքյուզ քաղաքում ծնված 24-ամյա Դավուլուրին նախատեսում է օգտագործել 50 հազար դոլար կազմող մրցականակը բժշկական համալսարանում սովորելու նպատակով:
Մրցույթի ընթացքում Դավուլուրին և ԱՄՆ-ի բոլոր նահանգներից, ինչպես նաև ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնից, Վիրգինյան կղզիներից և Պուերտո Ռիկոյից ևս 52 մասնակից գնահատվել էին՝ հիմք ընդունելով իրենց հետ անցկացված հարցազրույցները, բեմին գտնվելու ընթացքում տրված պատասխանները, ինչպես նաև երեկոյան և լոգանքի զգեստների ցուցադրումը:
«Միսս Ամերիկա» տիտղոսը կրելու մեկ տարվա ընթացքում Նինա Դավուլուրին հանդես կգա որպես ԱՄՆ-ի կրթության նախարարության կազմում գործող «STEM» նախաձեռնության խոսնակ:
Նորընտիր «Միսս Ամերիկան» ասել է, որ նա շատ հպարտ է դառնալ այս կոչմանն արժանացած ծագումով հնդկուհի առաջին ամերիկացին և գովասանքի խոսքեր է ուղղել մրցույթի կազմակերպիչներին՝ մրցույթի ընթացքում բազմազանություն ապահովելու համար: