Մատչելի հղումներ

Իրաքում բազմաթիվ զինծառայողներ են զոհվել


Սիրիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Իրաքի արևմտյան Ռութբա քաղաքում իրականացված հարձակման հետևանքով զոհվել է Իրաքի զինված ուժերի գեներալ-մայոր Մոհամմեդ ալ-Քարավին

Իրաքի իշխանությունների համաձայն, ինքնասպան ահաբեկիչների կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 18 զինծառայող, որոնց թվում կա մի քանի բարձրաստիճան սպա:

Սիրիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Իրաքի արևմտյան Ռութբա քաղաքում իրականացված հարձակման հետևանքով, երկրի իշխանությունների փոխանցմամբ, զոհվել է Իրաքի զինված ուժերի գեներալ-մայոր Մոհամմեդ ալ-Քարավին:

Հիմնականում սունիներով բնակեցված արևմտյան Անբար նահանգում իրականացված այս հարձակման համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:
XS
SM
MD
LG