Մատչելի հղումներ

Զինյալները գրավել են Իրաքի երկրորդ ամենամեծ քաղաքի կառավարական շենքերը


Թուրքիայի իշխանությունները հետաքննում են թուրք 28 վարորդի առևանգման մասին հաղորդագրությունները

Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում զինյալները գրավել են տարածաշրջանային կառավարության շենքերը:

Երկրի իշխանությունները երեքշաբթի օրը հաղորդել են, որ զինյալները գրավել են կառավարական շենքերն այս գիշերվա ընթացքում՝ Մոսուլում արդեն մի քանի օր տևած մարտերի արդյունքում:

Իրաքի բանակի բարձրաստիճան ներկայացուցիչների համաձայն, զինյալների վերահսկողություն են հաստատել Մոսուլի արևմտյան մասի նկատմամբ, և քաղաք զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ չուղարկելու դեպքում զինյալները կարող են գրավել քաղաքն ամբողջությամբ:

Թուրքիայի իշխանություններն այժմ հետաքննում են «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից Մոսուլում դիզելային վառելանյութ տեղափոխող թուրք 28 վարորդի առևանգման մասին հաղորդագրությունները:

Թուրքիայի պաշտոնյաներից մեկի համաձայն, այս երկրի իշխանությունները դիվանագետների միջոցով են փորձում հաստատել 28 վարորդի առևանգման մասին հաղորդագրությունները, որոնց ճակատագրի վերաբերյալ այժմ լուրեր դեռևս չկան:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակից նույնպես տեղեկացրել են, որ 28 թուրք վարորդների առևանգման հաղորդագրությունների կապակցությամբ հետաքննություն է անցկացվում:
XS
SM
MD
LG