Մատչելի հղումներ

Մկների գոյատևման ձայնը կօգնի լսողությունը կորցրած մարդկանց


Մկների գոյատևման ձայնը կօգնի լսողությունը կորցրած մարդկանց
Մկների գոյատևման ձայնը կօգնի լսողությունը կորցրած մարդկանց

Անգլերենում հաճախ օգտագործվում է «Եկեղեցու մկների պես լուռ» փոխաբերական արտահայտությունը։ Սակայն արդյո՞ք մկները իրապես լուռ են։

Պարզվում է, որ մկները աշխուժորեն հաղորդակցում են յուրահատուկ ձայնային հնչյունների միջոցով։

Ձայնային նշանների այս տատանումները շատ կարևոր են՝ հասկանալու համար, թե արդյոք էգ մուկը ցանկանում է զուգավորվել արու մկան հետ, թե ոչ:

Կենսաբան Քրիսթին Փորթֆորսը ծայրահեղ բարձր հաճախականությամբ մկների ձայները իջեցնում է մարդկանց լսելի հաճախականության վրա:

ԱՄՆ-ի Գիտության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ նա անցկացնում է փորձ, որի նպատակն է՝ մկների ձայները ձայնագրելու միջոցով սովորել, թե ինչպես է մկան ուղեղը տարբերակում ձայները:

«Մարդիկ միշտ կարող են տարբերակել «թաթ»-ը «դատ»-ից, սակայն չգիտենք, թե ուղեղն ինչպես է դա անում», - ասում է Փորթֆորսը:

Գիտական այս փորձի համար նա երկու էգ և մեկ արու մուկ է տեղադրում տուփի մեջ։

«Մկներից մեկը, որը ցանկանում է զուգավորվել, բարձր հաճախականությամբ ձայներ է արձակում, և եթե էգ մկանը դուր է գալիս այդ ձայնը, ապա նա թույլ է տալիս արուին զուգավորվել», - ասում է Փորթֆորսը: - «Մենք ձայնագրում ենք մկների արձակած ձայները»:

Փորթֆորսը հետագայում նվագում է արուի ձայները էգի համար:

Փորձի ժամանակ էգ մկանն ամրացնում են հաղորդալարեր, և երբ նա լսում է ձայնը, Փորթֆորսը հետևում է մկան նյարդաբջիջների գործողությանը:

«Կարող եք տեսնել, որ որոշակի նյարդաբջիջ արձագանքում է որոշակի ձայնի, սակայն երբ այլ ձայներ են արձակվում, այդ նյարդաբջիջը չի արձագանքում: Յուրաքանչյուր առանձին նյարդաբջիջ կարող է տարբերակել արու մկան կողմից արձակված տարբեր ձայներ», - ասում է Փորթֆորսը:

Փորձերի նպատակն է՝ հասկանալ, թե որ ձայնը նյարդաբջիջների ինչ խմբի է գրգռում: Մկան ուղեղի գործունեության հասկանալը կարող է օգնել հասկանալ, թե ինչպես է գործում մարդու ուղեղը:

«Պետք է փորձենք և հասկանանք, թե ինչպես են բոլոր բջիջները համախմբվում և դրանց արձագանքները ինչպես են ստեղծում մի պատկեր, որը կարող է ստեղծվել նաև մեր ուղեղում», - ասում է Փորթֆորսը:

Նա հուսով է, որ իր նախագիծը կօգնի լսողությունը կորցրած մարդկանց համար նոր բուժում գտնելու հետազոտական աշխատանքում ։

XS
SM
MD
LG