Մատչելի հղումներ

Հայտնի է Մալայզիական Ավիաուղիների «MH17» չվերթի կործանման պատճառը


MH17 Flight
MH17 Flight

Անցկացված հետաքննության արդյունքները ստանալով՝ Հոլանդիան պաշտոնապես հայտարարել է, որ անցած տարի ուկրաինական զորքերի և ռուս ապստամբների միջև կռիվների ընթացքում արևելյան Ուկրաինայի տարածքով թռչող Մալայզիական Ավիաուղիների 17-րդ չվերթի օդանավին հարվածել է ռուսական արտադրության՝ երկիր երկինք տիպի մի հրթիռ:

Հոլանդիայի Անվտանգության Կոմիտեն Բոինգ 777-ի բեկորներից վերակառուցված օդանավի հենքի ներքո հայտարարեց, որ Մալայզիական Ավիաուղիների 17-րդ չվերթը կործանվել է ռուսական արտադրության հրթիռի հարվածից: Հիշեցնենք, որ կործանման արդյունքում զոհվել էին օդանավում գտնվող բոլոր 298 անձինք։

Հոլանդիայի Անվտանգության Կոմիտեի ղեկավար Թըջիբի Ջոսթրան ասում է,- «MH17» չվերթը կործանվել է օդաչուների խցիկի ձախ կողմի մոտ հրթիռի պայթյունի հետևանքով»:

Հայտարարությունից առաջ, զոհվածների բարեկամներին հնարավորություն է ընձեռվել՝ տեսնելու բեկորներից վերակառուցված օդանավը, որտեղ զոհվել են իրենց մտերիմները:

Անիմացիոն տեսահոլովակը ցույց է տալիս, թե ըստ հետաքննիչների կարծիքի, օդանավը ինչպես է կործանվել: Նրանց խոսքերով, հրթիռը պայթել է օդաչուների խցիկի դիմաց, որի բեկորները միանգամից սպանել են օդաչուներին, որից հետո օդանավը կործանվել է:

Այն տարածքը, որտեղով թռչել է օդանավը, այդ պահին պատերազմական գոտի էր հանդիսանում։ Եվ այստեղից հարց է ծագում թե ինչու են «MH17» չվերթը և առևտրային այլ օդանավեր արևելյան Ուկրաինայի այդ տարածքով թռչելու թույլտվություն ստացել:

Հոլանդիայի Անվտանգության Կոմիտեի ղեկավար Թջիբի Ջոսթրան ասում է,- «Չնայած այն հանգամանքին, որ բոլորն էլ տեղյակ են եղել Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին, Ուկրաինայի կամ միջազգային կազմակերպությունների կողմից քաղաքացիական ավիացիային սպառնացող վտանգը թերագնահատվել է»:

Մալայզիայի կառավարությունը հայտարարում է, որ օդանավի կործանման բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն։ Սակայն քանի դեռ հստակ չէ, թե ում կողմից է արձակվել հրթիռը, որևէ մեկը չի պատժվի: Սա այս գործընթացում պարզապես առաջին քայլն էր։

XS
SM
MD
LG