Մատչելի հղումներ

Հավանություն տրվեց համաշխարհային ջերմացման դեմ պայքարի ծրագրին


Հավանություն տրվեց համաշխարհային ջերմացման դեմ պայքարի ծրագրին

Մեքսիկայի Քանքուն քաղաքում անցկացվող երկշաբաթյա խորհրդաժողովի ավարտին մասնակիցները հավանություն են տվել համաշխարհային ջերմացման դեմ պայքարի չափավոր մի ծրագրի։

Ավելի քան 190 պետության ներկայացուցիչների հավանությանն արժանացած այս ծրագիրում ներառված է աղքատ պետություններին աջակցություն ցուցաբերելու համար բազմամիլիարդ հիմնադրամի ստեղծումը։

Համաձայնագրին դեմ է հանդես եկել միայն Բոլիվիան՝ բողոքելով, որ համաձայնագրով նախատեսված չեն կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու բավականաչափ միջոցներ։

Կլիմայի փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ–ի կողմից անցկացվող բանակցություններում որոշումները սովորաբար ընդունվում են կողմերի ընդհանուր համաձայնությամբ՝ կոնսենսուսի սկզբունքով։

Մեքսիկայի արտգործնախարար Պատրիսիա Էսպինոզան հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ կոնսենսուսով որոշում ընդունվելու դեպքում չի նշանակում, որ «որևէ պետություն կարող է վետո դնել բոլորի կողմից հավանության արժանացած որոշման վրա»։

XS
SM
MD
LG