Մատչելի հղումներ

Մեքսիկան խնդրում է, որ ուղղաթռի կործանման հետաքննությանը մասնակցեն նաեւ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան



Մեքսիկայի իշխանությունները դիմել են ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի օդագնացության ծառայությունների փորձագետներին՝ խնդրելով հետաքննել այն ուղղաթռի կործանման պատճառները, որի հետեւանքով զոհվել է երկրի ներքին գործերի նախարարը։ Վերջինս թմրանյութերի անօրինական վաճառքի դեմ պայքարի գլխավոր դեմքերից էր։

Պաշտոնական աղբյուրների համաձայն, Մորան սպանվել է Մեխիկոյից Մորելոս ուղեւորվելու ճանապարհին։

Երկրի նախագահն ասել է, թե ուղղաթիռը կործանվել է մառախուղի պայմաններում թռչելով եւ կարծիք հայտնել, որ կործանումը դժբախտ պատահար է եղել։ Սակայն նա ավելացրել է, որ չի կարելի բացառել որեւէ տարբերակ։

Ուղղաթռի կործանման ժամանակ տախտակամածին եղել են նաեւ 7 այլոք, որոնք նույնպես զոհվել են։


Բլեյք Մորան ներքին գործերի նախարարի պաշտոնում էր նշանակվել հուլիս ամսին։ Նա դարձավ նախագահ Քալդերոնի օրոք ծառայած ներքին գործերի
երկրոդ նախարարը, որը զոհվում է օդային աղետի արդյունքում։
2ՕՕ8 թվականի նոյեմբերին օդանավային աղետից զոհվել էր Հուան Քամիլո Մոուրինոն։ Չնայած կազմակերպված հարձակման մասին տարածված լուրերին, հետաքննիչները կործանման պատճառը համարել էին օդաչուի կողմից թույլ տրված սխալը։

XS
SM
MD
LG