Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան:
Մերքելի այցը նպատակ է հետապնդում հանդիպելու այս երկրում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի կազմում ծառայություն անցնող Գերմանիայի զինծառայողների հետ:
Գերմանիայի պաշտոնյաների համաձայն, կանցլեր Մերքելն այցելել է Աֆղանստանի հյուսիսային շրջաններ: Կանցլերի այցելությունից մոտ մեկ շաբաթ առաջ Աֆղանստանի այս մասում զինյալների հարձակման հետևանքով զոհվել էր Գերմանիայի մեկ զինծառայող:
Միացյալ Նահանգներից և Մեծ Բրիտանիայից հետո Գերմանիան Աֆղանստանում գործող միջազգային խաղաղապահ ուժերի կազմում մասնակցում է՝ տրամադրելով երրորդ ամենամեծ զորախումբը: Ներկայում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցում է Գերմանիայի մոտ 4,2 հազար զինծառայող: