Մատչելի հղումներ

Մերքելն ու Մեդվեդևը մասնակցել են նոր գազատարի պաշտոնական բացման արարողությանը


Մերքելն ու Մեդվեդևը մասնակցել են նոր գազատարի պաշտոնական բացման արարողությանը
Մերքելն ու Մեդվեդևը մասնակցել են նոր գազատարի պաշտոնական բացման արարողությանը

Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարները երեքշաբթի օրը մասնակցել են 10,2 միլիարդ դոլար արժողությամբ «Հյուսիսային հոսք» գազատարի առաջին գծի բացմանը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելն ու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի օրն այցելել են Գերմանիայի Լյուբմին քաղաքում կայանալիք գազատարի առաջին գծի բացմանը նվիրված արարողությունը:

Ավելի քան 1 200 կիլոմետր երկարություն ունեցող գազատարը սկսվում է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի շրջակայքից և, անցնելով Բալթյան ծովի հատակով, մուտք է գործում Գերմանիա:

Գազատարը հնարավորություն կընձեռի գալիք 50 տարվա ընթացքում դեպի Եվրոպական Միություն տարեկան տեղափոխել 55 միլիարդ խորանարդ մետր գազ:

XS
SM
MD
LG