Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը շաբաթ օրն անսպասելիորեն ժամանել է Աֆղանստանի հյուսիսային տարածաշրջաններից մեկը։ Կանցլերի այցի հնարավորության վերաբերյալ նախկինում որևէ հաղորդագրություն չի հրապարակվել։
Կանցլերի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Մերքելը ժամանել է Աֆղանստանի Քունդուզ նահանգ, որտեղ տեղակայված են Գերմանիայի զինծառայողները։ Նրա հետ այստեղ է ժամանել պաշտպանության նախարար Կառլ–Թեոդոր ցու Գութենբերգը։
Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ծառայում է Գերմանիայի մոտ 4 700 զինծառայող։