Մատչելի հղումներ

Հանդիպում Հայաստանի և Իրանի նախագահների միջև՝ Թեհրանում


Հայաստանի և Իրանի նախագահներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին

Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի հետ:

«Երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ», - ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որի համաձայն զրուցակիցներն ընդգծել են, որ «հայ-իրանական համագործակցության օրակարգը բավականին հարուստ է և վկայում է մի շարք խոշոր նախագծերի իրականացման մասին»:

«Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակից՝ նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ընդգծել են այդ համագործակցությունը նոր՝ ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի և Իրանի նախագահների հանդիպման մասին հաղորդագրության մեջ նշված է նաև, որ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին:
XS
SM
MD
LG