Հայաստանի մայրաքաղաք Երևանում հունիսի 23-ին կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը պաշտոնական այցելությամբ ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի միջև կայացած առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ:
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, այդ թվում` ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությանը, քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Բանակցությունների ժամանակ, ըստ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության, մանրամասն անդրադարձ է կատարվել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին։
«Հանդիպմանը նախարարները մտքեր են փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց Ռուսաստանի՝ մյուս համանախագահ երկրների հետ միասին, շարունակական ջանքերի համար՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը», - ասված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպման ընթացքում հանգամանալից մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Անդրադարձ է կատարվել ուկրաինական ճգնաժամին, Սիրիայում, Իրաքում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին: