Մատչելի հղումներ

Ռուսաստանի նախագահը բանակցություններ է անցկացնելու պաղեստինցիների ղեկավարության հետ


Ռուսաստանի նախագահը բանակցություններ է անցկացնելու պաղեստինցիների ղեկավարության հետ
Ռուսաստանի նախագահը բանակցություններ է անցկացնելու պաղեստինցիների ղեկավարության հետ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Հորդանան գետի արևմտյան ափ` պաղեստինցիների ղեկավարության հետ Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի վերաբերյալ բանակցություններ անցկացնելու նպատակով:

Ռուսաստանի նախագահի պաշտոնում Հորդանան գետի արևմտյան ափ կատարվող իր առաջին այցի ընթացքում Մեդվեդևը հանդիպում է անցկացրել պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Հանդիպումից հետո նա հայտարարել է, որ իր երկիրը չի հրաժարվում Պաղեստինի անկախությունը ճանաչելու փաստից եւ այսօր էլ ճանաչում է 1988 թվականանին Յասեր Արաֆաթի կողմից հռչակված անկախությունը։

Պաղեստինցիների գլխավոր բանագնաց Սայեբ Էրեքաթը Ռուսաստանի նախագահի այցն անվանել է պատմական, քանի որ այն գնահատվել է որպես պաղեստինցիների` անկախ պետականությանը և անկախությանը պատրաստ լինելու դիվանագիտական նշան:

Անկախ պետականության վերաբերյալ բանակցությունները պաղեստինցիների և Իսրայելի միջև դադարեցվել են` Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքներում բնակարանների շինարարությունը վերսկսելու պատճառով:

Անցյալ շաբաթ Եվրամիության պաշտոնատար անձինք հայտնել են, որ փետրվար ամսին կայանալու է «մերձավորարևելյան քառյակ» հայտնի պետությունների խմբի հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության բանակցությունները փակուղուց դուրս բերելու ճանապարհները: «Մերձավորարևելյան քառյակի» աշխատանքներին մասնակցում են ԵՄ-ը, ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը:

Հորդանան գետի արևմտյան ափ այցելության հետ մեկտեղ Ռուսաստանի նախագահը նախատեսում էր այցելել Իսրայել, սակայն այս ուղևորությունը դադարեցվել է` Իսրայելի արտաքին գործերի նախարարության աշխատակազմի գործադուլի պատճառով:

XS
SM
MD
LG