Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները այցելեցին երկու երկրների միջև առաջին նավթատար խողովակաշարի չինական մասի բացման արարողությունը:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեևը և Չինաստանի նախագահ Հու Ձինթաոն մասնակցել են Պեկինում երկուշաբթի օրը անցկացված արարողությանը, որը նշանավորում է Արևելյան Սիբիրից դեպի Խաղաղ օվկիանոս նավթատար խողովակաշարի հատվածի բացումը: Նավթատար խողովակաշարի բացումը ծրագրված է իրականացնել նոյեմբեր ամսին:
Երկու երկրների ղեկավարները նաև ստորագրել են անջատողականության և ծայրահեղականության դեմ պայքարի մասին պայմանագրեր, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության, երկկողմանի առևտրի և ներդրումներ կատարելու մասին համաձայնագրեր:
Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինի համաձայն, հաջորդ տարի սպասվում է երկու Ռուսաստանից Չինաստան բնական գազ արտահանելու համաձայնագրի ստորագրությունը: Սեչինն ասել է, որ բնական գազի արտահանումը ծրագրված է սկսել 2015 թվականին: