«Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունների հիմքում մոտակա ժամանակներում ընկած է լինելու առերեսումը, և հարաբերությունների նման զարգացումը շրջելու ունակ սցենար դեռևս չի նկատվում»:
Այս մասին ռուսաստանյան լրատվամիջոցներին տրված հարցազրույցում ասել է Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը:
«Կարծում եմ՝ նախագահ Պուտինը շատ է տխրեցրել նախագահ Օբամային: Օբամայի կարծիքով, ինքը փորձել էր վերբեռնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, մեծ ջանքեր և հսկա ժամանակ է ներդրել՝ ամեն ինչ կարգավորելու համար, սակայն Պուտինը մերժել է այս բոլոր ջանքերը», - ասել է Մաքֆոլը:
Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանի համաձայն, «ռուսները չափազանց խելացի են և հարուստ, չափազանց լավ են ինտեգրված ամբողջ աշխարհում, որպեսզի հերթական «սառը պատերազմի» վերադարձ ցանկանան»:
«Որքանով ավելի երիտասարդ է մարդը, այնքան ավելի շատ է հավանական, որ նա հենց այսպես մտածի: Այնպես որ որոշ ժամանակ անց մեր հարաբերություններն անխուսափելիորեն ավելի ջերմ կդառնան: Այդ է պատճառը, որը ես լավատեսորեն եմ նայում հեռավոր ապագային», - շեշտել է Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը: